Եգիպտոսցի պաշտոնյան գնացքների բախման հետեւանքով զոհվածների դիերի զննության ժամանակ մահացել է

19:37   12 Օգոստոս 2017    245

Եգիպտոսի տրանսպորտի նախարարության աշխատակիցը երկու գնացքի բախման հետեւանքով զոհվածների մարմինների զննման ժամանակ սրտի կաթվածից մահացել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խորհրդական Մուսթաֆա Սեյիդը չդիմացավ դիակների զննությանը, անսպասելիորեն ընկավ ու մահացավ»,- ասել է տրանսպորտի նախարարի օգնականը:

Ուրբաթ Ալեքսանդրիայի արվարձանում Կահիրեից եւ Պորտ Սաիդից ուղեւորվող գնացքների բախման հետեւանքով 42 մարդ է զոհվել: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 170 վիրավոր կա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եգիպտ    


Վերնագիրի այլ պիտակները