Մակրոնը կոչ է արել խուսափել Հս. Կորեայի շուրջ լարվածության աճից

19:52   12 Օգոստոս 2017    242

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհանգստություն է հայտնել Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի վատացման կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության սրումից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մակրոնը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի աշխատանքը, որպեսզի Փխենյանը վերսկսի երկխոսությունն առանց պայմանների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակրոն   Հս.Կորեա   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները