Ռուսաստանում պատմության մեջ առաջին անգամ կին ռազմական օդաչուներ կլինեն

20:27   12 Օգոստոս 2017    105

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական պատմության մեջ առաջին անգամ կանայք կկարողանան ռազմական օդաչու դառնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հսկայական թվով աղջիկներ կան, որոնք ուզում են ռազմական օդաչու դառնալ: Մենք հարյուրավոր նամակներ ենք ստանում, այդ պատճառով որոշում ենք կայացրել այս տարի Կրասնոդարի ռազմական ավիացիայի ուսումնարանում աղջիկների առաջին խմբին ընդունել»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ առաջին խմբում 15 ուսանողից ոչ ավելի կլինի: Հոկտեմբերի 15-ից նրանք սկսեն ուսումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռուսաստան    


Վերնագիրի այլ պիտակները