Անտառային խոշորածավալ հրդեհներ են մոլեգնում Կորսիկա կղզում և Պորտուգալիայում

20:36   12 Օգոստոս 2017    288

Բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների հետևանքով հսկայածավալ հրդեհներ են առաջացել ֆրանսիական Կորսիկա կղզում՝ ստիպելով հանգստացողներին հեռանալ կղզու տարածքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անտառային հրդեհներ են տարածվել նաև Պորտուգալիայում, որտեղ հրշեջ փրկարարներին հաջողվել է երկու խոշորածավալ հրդեհ մարել:

Շուրջ 1000 մարդ է տարհանվել Կորսիկայից, որոնց մեծ մասը ճամբարներում բնակվող զբոսաշրջիկներ են, քանի որ հրդեհը տարածվել է 2000 հեկտար մակերեսով տարածքում: Տարհանված մարդկանց տեղաբաշխել են դպրոցներում և այլ ժամանակավոր ապաստաններում:

Կորսիկայի 40 000 բնակչություն ունեցող հյուսիսարևելյան Բաստիա քաղաքում տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է հինգ հրդեհի բռնկման պատճառ դառնալու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կորսիկա    


Վերնագիրի այլ պիտակները