Փլատակների տակից ողջ մնացած փոքրիկին դուրս բերելիս հուզված սիրիացի փրկարարը սպանվել է

21:42   12 Օգոստոս 2017    359

«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության փրկարարը, ով անցյալ տարի փրկել էր ավիահարվածների հետևանքով փլատակների տակ հայտնված սիրիացի փոքրիկ աղջնակին, այն 7 կամավորի թվում է, որոնք սպանվել են Սիրիայում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին, Անցյալ տարի հոկտեմբերին փրկարար Աբու Քիֆահը հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ տարածվել էր նրա մասնակցությամբ փրկարարական գործողությունների տեսանյութը, որում պարզ երևում էր, թե ինչպես է վերջինս հուզվում մեկ ամսական աղջնակին փլատակների տակից դուրս բերելով:

«Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը, որը հայտնի է նաև Սիրիական քաղաքացիական պաշտպանությունը անունով, հաստատել է, որ իրենց կամավորներից յոթը սառնասրտորեն սպանվել են իրենց գրասենյակում անհայտ անձի հարձակման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները