Դատարանը ձերբակալել է լրագրողուհու սպանության մեջ կասկածվող դանիացի գյուտարարին

21:52   12 Օգոստոս 2017    112

Դանիացի գյուտարար Պետեր Մադսենը, որին կասկածում են շվեդ լրագրող Քիմ Ուոլի ոչ կանխամտածված սպանության մեջ, դատարանի որոշմամբ կալանավորվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մադսենը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 5-ը: Նրա փաստաբան Բետինա Հալդ Էնգմարկի խոսքով՝ գյուտարարը չի ընդունում մեղքը եւ պատրաստ է օժանդակել հետաքննությանը:

Պատմությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նախօրեին: Լրագրողուհին օգոստոսի 10-ին Կոպենհագենում նստել է Մադսենի կառուցած «Նաուտիլուս» սուզանավը, բայց այդպես էլ տուն չի վերադարձել: Հաջորդ օրը խորտակված սուզանավը գտել են Կյոգե քաղաքի մերձակայքում:

Գյուտարարը փրկվել է: Նա պատմել է, որ նավը խնդիրներ է ունեցել, իսկ ուղեւորուհուն ափ է հանել դեռեւս երեկոյան՝ նավարկության մեկնարկից երեք ժամ անց, սակայն ոչ ոք նրան ողջ չի տեսել:

Փրկարարներին առայժմ չի հաջողվել սուզանավ մտնել եւ պարզել, արդյո՞ք այնտեղ մարմին կա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները