Հնդկաստանում շարունակվող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը- Լուսանկարներ

22:08   19 Օգոստոս 2017    315

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

10 մլն մարդ է հայտնվել մի քանի օր շարունակվող հորդառատ մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղի գոտում:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ աղետի գոտում գտնվողներին օգնության է մեկնել բանակային ստորաբաժանումը: Զինվորականները ժամանակավոր բնակության կացարաններ են ստեղծում տուժած շրջանների բնակիչների համար:

Մուսոնային անձրևները ջրի մակարդակի կտրուկ բարձրացման են հանգեցրել մի շարք նահանգներում: Ամենից շատ տուժել են Բիհար, Ասամ, Արևմտյան Բենգալիա նահանգները:




Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները