Արձակուրդն ավարտված է. Թրամփն ընտանիքի հետ Վաշինգտոն է վերադարձել- Լուսանկարներ

18:51   21 Օգոստոս 2017    341

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընտանիքի անդամների՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի և 11-ամյա որդու ՝ Բերոնի հետ Վաշինգտոն է վերադարձել ավելի քան 2 շաբաթ տևած արձակուրդից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ անցած 17 օրը նախագահն անցկացրել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբում:

Նախագահական ընտանիքի հետ մայրաքաղաք են վերադարձել նաև Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, ու նրա երեխաները:

Նշվում է, որ Թրամփը Սպիտակ տուն վերադարձի մասին հայտնել է Twitter-ի միջոցով: Նա իր 36.4 մլն հետևորդներին վստահեցրել է, որ գոլֆ ակումբում եղած ժամանակ քրտնաջան աշխատել է:

Հետաքրքրական է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում արձակուրդ չի գնա: «Եթե մարդ սիրում է իր աշխատանքը, ուրեմն՝ արձակուրդ գնալու կարիք չկա»,- ասել էր 71-ամյա ղեկավարը:





Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ    


Վերնագիրի այլ պիտակները