Բրիտանացիները ցույց են կազմակերպել Բրեքզիթի դեմ

09:27   10 Սեպտեմբեր 2017    381

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ռոյթերզ-ին, շաբաթ օրը Լոնդոնում բազմաթիվ մարդիկ են մասնակցել Համայնքների պալատում սեպտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը նվիրված բողոքի ակցիային:

Պատգամավորները կքննարկեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագիծը:

«Ժողովրդական երթը հաջակցություն Եվրոպական միության» երթերից մեկն է ցույցերի շարքում, որոնք «դժգոհության աշուն» ընդհանուր անունն են ստացել:

Երթի հավաքվածների ձեռքում եղել են պաստառներ «Ես սիրում եմ ԵՄ-ն», «Brexit-ը թունավոր է» և այլ տարբեր գրառումներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit   ԵՄ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները