Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են առևտրաշրջանառության մակարդակը հասցնել 5 մլրդ դոլարի

12:55   10 Սեպտեմբեր 2017    290

Ղազախստանն ու Թուրքիան խնդիր են դրել փոխադարձ առևտրաշրջանառության մակարդակը հասցնել 5 մլրդ դոլարի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը ներկայումս հասնում է 2 մլրդ դոլարի: Մեր խնդիրն է, ինչպես պայմանավորվել ենք, առևտրաշրջանառության մակարդակը հասցնել 5 մլրդ դոլարի, քանի որ Ղազախստանն ու Թուրքիան դրա համար բավականաչափ ներուժ ունեն», - ասել է նա` Աստանայում Նուրսուլթան նազարբաևի հետ բանակցությունների ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան   Թուրքիան  


Վերնագիրի այլ պիտակները