Սուպերհրաբխի ժայթքումը շատ ավելի վտանգավոր է. NASA

22:08   16 Դեկտեմբեր 2017    723

NASA-ի մասնագետները կարծում են, որ սուպերհրաբխի ժայթքումը կհանգեցնի շատ ավելի սարսափելի հետևանքների, քան աստղակերպի անկումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փորձագետները Երկրի վրա հաշվվում են մոտ 20 սուպերհրաբուխներ, որոնք կարող են արթնանալ ցանկացած պահի։

Նշվում է, որ դրանցից միայն մեկի ժայթքումը կհանգեցնի միլիոնավոր մարդկանց մահվան և մի քանի տասնամյակով «հրաբխային ձմռան»։ Առավել վտանգավորներից մեկն է համարվում Յելլոուսթոնի ազգային պարկի հրաբխային խառնարանը (Վայոմինգ, ԱՄՆ)։ Դրա չափսերը կազմում են 55×72 կմ։

Ժայթքման դեպքում հրաբուխը կոչնչացնի 96 կմ շառավղով ամեն ինչ՝ թողնելով Վայոմինգն ու հարակից նահանգները մոխրի 1 մետրանոց շերտով ծածկված։

Գիտնականները մշակում են պոտենցիալ աղետի կանխման պլան։ Դիտարկվում է խառնարանը ջրով լցնելու տարբերակը՝ հրաբուխը «հովացնելու» համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   NASA  


Վերնագիրի այլ պիտակները