Արդյոք կա՞ այնքան խելացի մարդ, որ Հայաստանից քաղաքական ապաստան է ուզում. Զուրաբյան (VIDEO)

12:37   12 Սեպտեմբեր 2017    488

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկություն չունի, թե Հայաստանի քանի քաղաքացի է քաղաքական ապաստան ստանալու համար դիմել ԵՄ երկրներին:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում, ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, փոխնախարարը նշեց, որ ինքը կարող է ավելի ուշ այդ տեղեկատվությունը փոխանցել:

«Իսկ քանի՞ անձ է դիմել Հայաստանին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Վաչե Տերտերյանը նշեց, որ դեռեւս ոչ ոք Հայաստանին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով չի դիմել: Այս հարցը, պարզվեց, հետաքրքրում էր նաեւ Արարատ Զուրաբյանին:

«Ուզում էի հասկանալ՝ արդյոք կա՞ այնքան խելացի մարդ, որ Հայաստանից քաղաքական ապաստան է ուզում, նման նախադեպ չի եղել փաստորեն»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները