Ահաբեկիչները փորձել են պայթեցնել Թուրքմենստանից Բաքու ուղևորվող լաստանավը

13:36   12 Սեպտեմբեր 2017    363

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով “CA-NEWS”-ին, Թուրքմենստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչություն են կանխել:

Թուրքմենստանի երկու քաղաքացի փորձել են պայթեցնել «Բախտիյար» լաստանավը, որը բեռնափոխադրումներ է իրականացնում Թուրքմենբաշիից Բաքու և հակառակը:

Թուրքմենստանի քաղաքացիները եղբայրներ են եղել, պայթյունը պլանավորված է եղել իրականացնել լաստանավի ընթացքի ժամանակ Թուրքմենստանի ափամերձ շրջանում:

Պայթյունի կանխման օրը լաստանավում եղել են 170 ուղևոր, տասնյակ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ:

Ահաբեկչության կազմակերպման մասին Թուրքմենստանի հատուկ ծառայությունները իմացել են նախապես:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան   Բաքու   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները