Կարևոր չի, թե որ երկիրն է կազմակերպում հանդիպումը, կարևորը՝ որ ԼՂ հարցում լինի երկխոսություն. Դեսպան

14:10   12 Սեպտեմբեր 2017    398

Այն ամենն, ինչն ուղղված է երկխոսությանը, ընդունելի է մեզ համար, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Որքան շատ լինեն երկխոսությունները, այնքան օգտակար կլինի հարցի կարգավորման համար։ Համայն Ռուսիո Պատրարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, քանի որ այն, ինչը տանում է ճիշտ ուղիով, կարող է նպաստել թնջուկի կարգավորմանը», -ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման կազմակերպումը չէր նշանակում, որ Մոսկվան նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը զերծ է այլ տարակարծություններից, որոնք կարող են ունենալ համանախագահող երկրներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանի Դաշնությունը։ Կարևոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարևորը՝ որ լինի երկխոսություն», - ընդգծեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները