Լապշինի արտաքսումը կտևի 1-2 օր. Փաստաբան

14:32   12 Սեպտեմբեր 2017    504

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներման արժանացած՝ Իսրայելի և ՌԴ քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտաքսումն Իսրայել կտևի 1-2 օր։

Այս մասին RIA Novosti-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր արտաքսումը հնարավոր չի լինի։ Մենք Բաքվում սպասում ենք Լապշինի մորը՝ Բելլա Լապշինային։ Կարծում եմ՝ արտաքսումը 1-2 օր կտևի»,-ասել է փաստաբանը։

Նա հավելել է, որ բլոգերի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է որպես նորմալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լապշին   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները