«Այստեղ հանցակազմ չկա». Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը. Ուղիղ

15:09   12 Սեպտեմբեր 2017    421

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է ընթանում այսօր` սեպտեմբերի 12-ին: Նախորդ նիստը՝ սեպտեմբերի 5-ին, տեղի է ունեցել առանց գործով 36 տուժողների:

«Ինձ առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա, ես եկել եմ այստեղ, որ ինքս մեղադրեմ: Ստեղծված իրավիճակի համար ով է պատասխանատու` միայն Հայաստանի իշխանություններն են»,-նախորդ նիստում հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ղուկասյանը կալանքի տակ է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները