Շոյգուն ու Ասադը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

22:09   12 Սեպտեմբեր 2017    234

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

ՊՆ-ում ճշգրտել են, որ բանակի գեներալը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցելություն է կատարել Դամասկոս՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

Կողմերը քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում սիրիական կառավարական զորքերի հաջող գործողությունների համատեքստում՝ Ռուսաստանի ՕՏՈՒ աջակցությամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Բացի այդ՝ անդրադարձել են իրավիճակի կայունացման թեմաներին մերձավորարեւելյան պետությունում, դեէսկալացիայի գոտիների գործունեությանն ու բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգուն   Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները