Փարիզում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել. VIDEO

22:57   12 Սեպտեմբեր 2017    254

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով RIA Novosti-ին, Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ բողոքի ակցիան ցրելու համար։

Տասնյակ հազարավոր մարդիկ ուղևորվել են Բաստիլի հրապարակից Իտալիայի հրապարակ։

Ընդհանուր առմամբ՝ երթը հանգիստ մթնոլորտում է անցնում, սակայն որոշ երիտասարդներ բախումներ են հրահրում իրավապահների հետ։ Խուլիգանները ծխանռնակներ ու ճայթրուկներ են նետում, ինչպես նաև վիրավորական կարգախոսներ հնչեցնում։

Երիտասարդները վնաս են հասցնում բուլվարի շենքերին, մարկերով գրություններ թողնում, ներկում փողոցի տեսահսկման խցիկները։

Այսօրվա ցույցն առաջինն է բողոքի ակցիաների հերթում, որոնք ծրագրված են՝ կապված առաջարկված բարեփոխման հետ։ Սպասվում է, որ հաջորդ ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Բաստիլ  


Վերնագիրի այլ պիտակները