Ըստ մեղադրական եզրակացության՝ սեռական բնույթի հայհոյանք էր տվել. Լուսանկար

09:44   13 Սեպտեմբեր 2017    525

Հայաստանի ՊՆ զորամասի մարտական դիրքում 2016թ. ապրիլի 1-ին մահացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայող Մհեր Մելիքյանը պարբերաբար նվաստացրել է Գևորգ Ասոյանի անձնական արժանապատվությունը: Մասնավորապես, Մելիքյանը կրակակետում քնելու և այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույքի հայհոյանքներ է տվել Գեւորգ Ասոյանի հասցեին, ապա նրանից պահանջել է քրոջ բջջային հեռախոսահամարը:

Գեւորգ, սակայն, ուրիշ հեռախոսահամար է տվել, ինչի հետեւանքով կրկին Մհեր Մելիքյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել: Դրանից հետո Գեւորգ Ասոյանն իրեն ամրակցված գնդացիրով ինքն իրեն բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով, պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գեւորգ Ասոյանին դեպքից օրեր առաջ ծեծել էր մեկ այլ զինծառայող:

Ավելի վաղ Hayatsk.info-ն հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ին, ժամը 09:00-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

Hayatsk.info-ի տեղեկություններով, դեպքը տեղի էր ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները