Թշնամին դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

10:14   13 Սեպտեմբեր 2017    447

Հայաստանի Զինված ուժերը օրվա ընթացքում ճակատի տարբեր ուղղություններում հրադադարը խոշոր տրամաչափի գնդացիրներից օգտագործելով խախտել են 130 անգամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության Նոյաբերյանի շրջանի Շավարշավան, Իջևանի շրջանի Պառավակար գյուղերում եւ անանուն բարձունքներում գտնվող դիրքերից գնդակոծվել են Ագստաֆայի շրջանի Կոհնեգշլագ, Գազախի շրջանի Ֆերեհլի, Ջեֆերլի գյուղերում, Բերդի շրջանի Մոսեսգեխ, Չինարի և Այգեձոր գտնվող դիրքերից Թովուզի շրջանի Աղդամ, Մունջուգլու, Գարալար գյուղերում, Կրասնոսելսկի շրջանում անանուն բարձունքներում գտնվող դիրքերից Գեդեբեյի շրջանում անանուն բարձունքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը:

Ադրբեջանական Զինված ուժերի դիրքերը գնդակոծվել են՝ օկուպացման տակ գտնվող Թար-Թարի շրջանի Գոյարխ, Չիլաբուրդ, Աղդամի շրջանի Թաղիբեյլի, Շխլար, Բաշ Գերվենդ, Ջեվահիրլի, Աբդինլի, Գարագաշլը, Սարիգալը, Աջարլը, Յուսիֆջանլը, Մարզիլի, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո, Ֆիզուլիի շրջանի Աշաղը Վեյսելլի, Գոբու Դիղալարդա, Գերվենդ, Գարախանբեյլի, Գորգան, Կյուրդլար, Ջեբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղերը մոտակայքում, նաեւ Գոյ-Գոլի, Գերանբոյի, Թար-Թարի, Աղդամի, Խոջավենդի և Ֆիզուլիի շրջաններում անանուն բարձունքներում գտնվող դիրքերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները