Արագածոտնում մայրն իր 2 ամսական որդուն 200 հազար դրամով վաճառել է ամուսիններին

10:54   13 Սեպտեմբեր 2017    612

Hayatsk.info-ն հայտնում է, որ ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ի կողմից 2016 թվականի հոկտեմբերին իր երկու ամսական նորածին որդուն ամուսինների վաճառելու վերաբերյալ:

Ալվարդ Մ.-ն կասկածվում է այն բանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երեւանի 15 թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի գյուղերից մեկում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին եւ 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։

Երեխային նա վաճառել է 200 հազար դրամով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները