Գործադուլ անող փաստաբանները քննարկում են կազմակերպել. ՈՒՂԻՂ

11:30   13 Սեպտեմբեր 2017    590

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավելի քան 180 փաստաբաններ այսօր գործադուլ են անում:

Նրանք բողոքում են դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Փաստաբանները նաեւ հավաքվել են՝ քննարկելու իրենց խնդիրները: Հավաք-քննարկմանը մասնակցում է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Տարածված հայտարարությունում գործադուլին միացած փաստաբանները նշել են, որ այս քայլով ցանկանում են իրենց բողոքն արտահայտել Հայաստանում փաստաբանության հեղինակության եւ փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսեւորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների եւ նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները