Մոսկվայում Պետդումայի շենքի մոտից բերման են ենթարկել ընդդիմադիր գործիչ Սերգեյ Ուդալցովին

22:51   13 Սեպտեմբեր 2017    380

Ռուսական ընդդիմադիր «Ձախ ճակատ» կազմակերպության համակարգող Սերգեյ Ուդալցովը բերման է ենթարկվել Մոսկվայում Պետդումայի շենքի մոտ միանձնյա ցույցի ժամանակ:

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է ընդդիմադիր գործչի կինը՝ Անաստասիա Ուդալցովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բերման են ենթարկել երկու հոգու՝ Սերգեյին ու Ալեքսեյ Վորոնցովին, որն այդ պահին պաստառով կանգնած է եղել: Դա միանձնյա ցույց էր, իսկ Սերգեյը ձերբակալման պահին նրա կողքին է եղել»,-պատմել է կինը:

Նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

Ուդալցովայի խոսքով՝ Պետդումայի մոտ միանձնյա ցույցերի շարքն իրականացվում էր հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ լայնամասշտաբ համաներում անցկացնելու պահանջով:

Հայտնի է, որ 40-ամյա Ուդալցովը չորսուկես տարի գաղութում անցկացնելուց հետո օգոստոսի 8-ին ազատ է արձակվել: Նա մեղադրվում էր 2012թ. Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար:

Սեպտեմբերի 5-ին Ուդալցովը հայտարարել էր Ռուսաստանի սոցիալիստական զարգացման աջակիցներին համախմբող «Ձախ ճակատ» կազմակերպության աշխատանքի նոր փուլի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Սերգեյ-Ուդալցով  


Վերնագիրի այլ պիտակները