Ֆրանսիայի յոթ դեպարտամենտներում վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով

12:24   13 Սեպտեմբեր 2017    332

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Meteo France -ին, Ֆրանսիայի հյուսիս-արեւելքի յոթ դեպարտամենտներում սեպտեմբերի 13-ի առավոտյան վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով:

Ֆրանսիացի օդերեւութաբանների տվյալներով՝ հորդառատ անձրեւները կարող են հանգեցնել հեղեղումների: Սպասվում է, որ առաջիկա օրվա ընթացքում երկրի յոթ դեպարտամենտների տարածքում կարող են գրանցվել մինչեւ 80 միլիմետր տեղումներ: Օդերեւութաբանների նախազգուշացումը գործելու է մինչեւ սեպտեմբերի 14-ի ժամը 9-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները