ԱՄՆ-ը Պորոշենկոյին խորհուրդ է տվել ավելի քիչ դրամատիզմով մոտենալ Սաակաշվիլիին

12:34   13 Սեպտեմբեր 2017    310

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը նախագահ Պյոտր Պորոշենկոյին խորհուրդ է տվել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին հնարավորություն տալ դատական կարգով լուծել Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հարցը։

«Եթե Ուկրաինան ուզում է իրավական պետություն կառուցել, Միխայիլ Սաակաշվիլիին պետք է հնարավորություն տրվի իր իրավունքները պաշտպանել դատարանում։ Պորոշենկոն պետք է ավելի քիչ դրամատիզմով մոտենա հարցին եւ զբաղվի երկրի կառավարման բարելավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով»,– ասել է Վոլքերը հարցազրույցի ժամանակ, որի տեսագրությունը հայտնվել է Սաակաշվիլիի Facebook–ի էջում։ Թե որտեղ եւ ում հետ է տեղի ունեցել հարցազրույցը, չի հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սաակաշվիլի   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները