ՌԴ-ը Հս. Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման մոդելներ է առաջարկում. Սերգեյ Ռյաբկով

12:50   13 Սեպտեմբեր 2017    281

Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի կարգավորման մոդելներ է առաջարկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը

«Մենք մեր կողմից, նաեւ Չինաստանի հետ համատեղ, ե՛ւ ինքնուրույն, ե՛ւ մյուս գործընկերների հետ շփվելով ամեն ինչ անում ենք, որ կարգավորման ինչ-որ մոդելներ առաջարկենք: Իսկ կախված այն հանգամանքից՝ կստացվի՞ այս մոդելները, այս առաջարկները դնել երկխոսության եւ քաղաքական գործընթացի մեջ, այդ ժամանակ, հավանաբար, հարցը կլուծվի օպտիմալ ձեւաչափով»,- ասել է Ռյաբկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Հյուսիսային-Կորեա   Ռյաբկով  


Վերնագիրի այլ պիտակները