ԱՄՆ-ում ռուս դիվանագետները կտուգանվեն աղբ վառելու համար

12:55   13 Սեպտեմբեր 2017    308

Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները տուգանք կսահմանեն ռուս դիվանագետների նկատմամբ՝ դիվանագիտական առաքելության շենքի վրա երևացած սև ծխի համար։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ТСН -ին, Նրանք աղբ են վառել շոգ եղանակին։

Դեպքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ՝ Սան Ֆրանցիսկոում ՌԴ հյուպատոսության շենքից դիվանագետների հեռացումից առաջ։

Նշվում է, որ նրանք խախտել են օրենքն աղբի այրման և օդի աղտոտման մասին դեռևս այն օրը, երբ ջերմաստիճանի սնդիկի սյունը ցույց է տվել +37 աստիճան։

Պաշտոնապես հայտարարվել է, որ ծուխը դուրս է եկել բուխարուց, սակայն իրականում աշխատակիցները թղթեր են այրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները