Մեծ Բրիտանիան Skybolt 2 հրթիռ-կրիչն է արձակել

12:59   13 Սեպտեմբեր 2017    155

Բրիտանական Starchaser ընկերությունն արձակել է երկրում ամենախոշոր Skybolt 2 հրիթռ-կրիչը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian -ին, մեկնարկը Օթերներն քաղաքի մերձակայքում է տեղի ունեցել՝ Անգլիայի հյուսիս-արեւելքում։ Կրիչը 1․2 կմ բարձրության է հասել, որից հետո հրթիռի երեք տարրերը (գլխամասը եւ առաջին երեք աստիճանները) պարաշյուտով երկիր են իջել։ Փորձարկումները հաջողված են համարվել։

Skybolt 2-ի վրա մի քանի տեսախցիկ է տեղադրված եղել, ինչպես նաեւ Սեմ մականունով խաղալիք շուն։

Skybolt 2 հրթիռն ունի 8․2 մետր բարձրություն, իսկ զանգվածը 2․5 տոննա է։ Կրիչը ածխածնային մանրաթելից է ստեղծված։

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Skybolt-2  


Վերնագիրի այլ պիտակները