Յունկերը կողմ է Ռումինիայի եւ Բուլղարիայի՝ շենգեն գոտուն շուտափույթ միանալուն

13:22   13 Սեպտեմբեր 2017    317

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Ռումինիայի եւ Բուլղարիայի՝ շենգեն գոտուն շուտափույթ միանալու անհրաժեշտության մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ Ստրասբուրգում ելույթի ժամանակ:

«Անհրաժեշտ է, որ մոտ ապագայում Բուլղարիան եւ Ռումինիան, իսկ նրանցից հետո՝ Խորվաթիան շենգեն գոտուն միանան»,-ասել է Յունկերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   Ռումինիա   Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները