«Սթիվ Ջոբսի թատրոնը» ներառող նոր կամպուսի ավարտուն տեսքը՝ ֆոտոշարքով. VIDEO

13:41   13 Սեպտեմբեր 2017    212

Համացանցում հրապարակվել են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող և «Սթիվ Ջոբսի թատրոն» անվանումը ստացած սրահը ներառող նոր կամպուսի ավարտուն տեսքը ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Apple Park-ում գտնվող նոր կամպուսի կառուցման համար 5 մլրդ դոլար է պահանջվել: Այստեղ ընկերությունը պլանավորում է անցկացնել տարատեսակ միջոցառումներ:

Նշվում է, որ Apple-ը պլանավորում է մինչև տարեվերջ աշխատակիցներին տեղափոխել նոր մասնաշենք:

Ենթադրվում է, որ «Սթիվ Ջոբսի թատրոնում» լրատվամիջոցների ներկայացուցիչները կհավաքվեն և ներկա կգտնվեն Apple-ի նոր արտադրանքների ներկայացմանը: Ի դեպ, սեպտեմբերի 12-ին Apple ընկերության նորույթների շնորհանդեսը նույնպես անցկացվել է այս շենքում։ Հիշեցնենք, որ ներկայացվել են iPhone 8 և iPhone 8 Plus, iPhone X սմարթֆոններն ու այլ սարքեր։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները