Նավաբեկություն` Սինգապուրի ջրերում. 5 մարդ համարվում է անհետ կորած

13:45   13 Սեպտեմբեր 2017    178

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սինգապուրի ջրերում ինդոնեզական տանկերի և ավազ արդյունահանող նավի բախման արդյունքում վերջինիս անձնակազմից 5 մարդ համարվում է անհետ կորած:

Նրանցից 4-ը Չինաստանի, 1-ը` Մալայզիայի քաղաքացի են, տեղեկացրել է Սինգապուրի ծովային և նավահանգստային ադմինիստրացիայի կայքը:

Նշվում է, որ բախման հետևանքով արդյունաբերական նավը շրջվել է և մասամբ անցել ջրի տակ: Փրկվել հաջողվել է 7 մարդու, որոնց տեղափոխել են Սինգապուրի հիվանդանոցներից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները