Յունկեր. ԵՄ երկրները 2016-ին ընդունել են ավելի քան 720.000 փախստականի

13:47   13 Սեպտեմբեր 2017    173

ԵՄ երկրները 2016-ին ընդունել են ավելի քան 720.000 փախստականի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հանդես գալով ծրագրային ելույթով՝ նա նշել է. «Միայն անցյալ տարի մեր անդամ երկրները ապաստան են տրամադրել ավելի քան 720.000 փախստականների»:

Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լրջագույն միգրացիոն ճգնաժամի մեջ է, որը առաջին հերթին պայմանավորված է Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում մի շարք զինված հակամարտությունների եւ սուր տնտեսական խնդիրներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Յունկեր   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները