Ռումինիան Սև ծովում շուրջ 150 միգրանտ է փրկել

13:54   13 Սեպտեմբեր 2017    313

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով BalkanInsight-ին, Ռումինիայի ծովափնյա անվտանգության ծառայությունը Սև ծովում իրանցի և իրաքցի 153 փախստականի է փրկել:

Ռումինիայի ծովափնյա պահակազորի հրամանատարի տեղակալ Լավրենտիու Քրիստիանը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ փրկարարական գործողությունը բավականին բարդ ընթացք է ունեցել` տևելով շուրջ 15 ժամ, և այն, որ փրկվածներից 56-ը երեխաներ են:

Ավելի վաղ, Ռումինիայի ծովափնյա պահակազորը կարողացել էր փրկել շուրջ 220 փախստականի:

Թուրքիայից Սև ծովով Ռումինիա հասնել փորձող փախստականների թիվը գնալով աճում է. Արևմտյան Եվրոպա մուտք գործել ցանկացող միգրանտների համար Սև ծովը վերածվել է մի նոր ճանապարհի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները