Ածխով բեռնված առաջին նավն ԱՄՆ-ից ժամանեց Ուկրաինա

13:55   13 Սեպտեմբեր 2017    363

Ուկրաինայում դեֆիցիտային ածխով բեռնված առաջին նավը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ժամանել է Օդեսայի «Յուժնի» ծովային նավահանգիստ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սեպտեմբերի 13-ին ժամը 02:15-ին Ocean Ambitious նավը կառանվել է «Յուժնի» նավահանգստի փոխաբեռնման համալիրում:

Նավում կա 62 հազար տոննա էներգետիկական ածուխ ԱՄՆ-ից՝ «Ցենտրէներգո» էներգաարտադրող ընկերության համար»,- նշել են մամուլի ծառայությունում:

Առաջկա շաբաթում ձեռնարկությունը պլանավորում է ընդունել եւս չորս նավ՝ ավելի քան 295 հազար տոննա ածխով:

Այդ ածուխն օգտագործում են 14 ջերմային էլեկտրակայններից (ՋԷԿ) յոթը եւ մի քանի ջերմաէլեկտրակենտրոններ: Այդ յոթ ՋԷԿ-երից չորսը գտնվում են վերահսկվող տարածքում, երեքը՝ չվերահսկվող տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները