Եգիպտոսը ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է նախաձեռնում Մյանմարի շուրջ իրավիճակի հարցով

14:06   13 Սեպտեմբեր 2017    317

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացում է նախաձեռնում Մյանմարում ռոհինջա ժողովրդի հարցով:

«ՄԱԿ ԱԽ-ում եգիպտական պատվիրակությանը տրված երկրի ԱԳ նախարար Սամեհ Շուքրայի հանձնարարականով Եգիպտոսը կոչ է արել սեպտեմբերի 13-ին արտահերթ նիստ անցկացնել Մյանմարում ռոհինջա մուսուլման ժողովրդի ճգնաժամի քննարկման համար՝ օգոստոսի 25-ին հումանիտար իրավիճակի եւ անվտանգության վատթարացման լույսի ներքո»,- նշված է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեհդի հայտարարության մեջ:

Նա պարզաբանել է, որ Եգիպտոսի հետ միասին նման նախաձեռնություն են առաջ քաշել Շվեդիան եւ Բրիտանիան: Արտահերթ նիստի անցկացմանն աջակցել են նաեւ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներ Ղազախստանը եւ Սենեգալը, որոնք նունպես ներկայացնում են Իսլամական համագործակցության կազմակերպությանը: Նրա խոսքով՝ այս թեման երեքշաբթի քննարկվել է ՄԱԿ ԱԽ-ում կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Եգիպտ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները