Իրանում ԴԱԻՇ-ի ահաբեկիչ է ձերբակալվել

14:09   13 Սեպտեմբեր 2017    327

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Press TV-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է ահաբեկչի ձերբակալության մասին, որը կապված է Թեհրանում ահաբեկչական ակտերի շարք պլանավորած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ստորաբաժանման հետ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ամին Յաամինիի խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է Թեհրան նահանգի Անդիշե քաղաքում:

«Ներկա պահին շատ կարևոր տեղեկություններ ենք ստացել ԴԱԻՇ-ի անդամի հեռախոսից: Նա մնում է քննության տակ», - ասել է նա:

Յաամինիի հաղորդմամբ՝ ահաբեկիչների խումբը պլանավորել է 300 ահաբեկչական ակտ իրականացնել մահմեդականների համար Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները