Կառավարության աշխատանքում դրական առաջընթացը ձեւական է․ «Ելք» դաշինք

14:15   13 Սեպտեմբեր 2017    423

Կառավարության աշխատանքում դրական առաջընթացը ձեւական է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 13-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ դրական փոփոխությունները հարցի միայն ձեւական կողմն են։ «Ժպիտներ, գեղեցիկ կոստյումներ եւ բարձրագոչ խոստումներ»,-ասաց Միրզոյանը։

Պատգամավորը Հայաստանի տնտեսությունում ոչ մի դրական փոփոխություն չի տեսնում, մասնավորապես՝ ներդրումների առումով։ «Ներդրումներն առանցքային հարց է, քանի որ հենց դրանով են պայմանավորված տնտեսության մյուս ցուցանիշները»,-հավելեց Միրզոյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները