ՄԱԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է ԿԺԴՀ-ի շուրջ ծավալված իրադրության կարգավորման հարցում միջնորդ դառնալ

14:24   13 Սեպտեմբեր 2017    334

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստ է Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրադրության կարգավորման հարցում միջնորդ դառնալ, եթե շահագրգռված կողմերը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնեն դրա հետ։

«Գլխավոր քարտուղարը կարող է միայն առաջարկել իր բարի ծառայությունները։ Անվտանգության խորհուրդն է որոշում, թե ինչպիսի քաղաքական նախաձեռնություններ կարող է նախաձեռնել ՄԱԿ-ը։ Այնպես որ, ես ԱԽ տրամադրության տակ եմ։ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը պետք է հիմնվի Անվտանգության խորհրդի որոշումների վրա»:

«Կողմերի միջեւ միջնորդ կարելի է լինել, եթե միայն կողմերն այդ մասին պայմանավորվեն։ Ես նախապես ասել եմ, որ պատրաստ եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքական լուծման համար»,-ընդգծել է Գուտերեշը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   ԿԺԴՀ   Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները