Սիեթլի քաղաքապետը պաշտոնին հրաժեշտ է տվել 40-ամյա վաղեմության ոտնձգությունների համար

14:53   13 Սեպտեմբեր 2017    319

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Seattle Times-ին, ԱՄՆ Սիեթլ քաղաքի քաղաքապետ Էդվարդ Մյուրեյը պաշտոնին հրաժեշտ է տվել ոտնձգությունների բազմաթիվ մեղադրանքների համար:

Ուշագրավ է, որ ենթադրյալ բոլոր զոհերը տղամարդիկ են: Վերջին կաթիլն է դարձել զարմիկ Ջոզեֆ Դայերի մեղադրանքը, որը հայտարարել է, որ 1970-ական թվականներին պատանի Մյուրեյը իր նկատմամբ ոտնձգություն է կատարել, երբ ինքը 13 տարեկան էր: Մյուրեյն այս մեղադրանքները ժխտում է՝ դա պատճառաբանելով ընտանեկան թշնամանքով:

Դայերի վարկածի համաձայն՝ Մյուրեյը, որն այդ ժամանակ գրեթե 20 տարեկան էր, իր նկատմամբ ոտնձգություն է կատարել մորաքրոջ տանը, որտեղ միասին նույն սենյակում են ապրել: «Բավական է արդեն, ինչ-որ բան պետք է արվի»,- ասել է նա պարբերականին:

Դայերը միակ մարդը չէ, ով Մյուրեյին մեղադրում է ոտնձգությունների մեջ: Ավելի վաղ 4 տղամարդ քաղաքապետի դեմ նույնպիսի մեղադրանքներով են հանդես եկել, որոնք նա նույնպես վճռականորեն ժխտել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիեթլ  


Վերնագիրի այլ պիտակները