ԴԱԻՇ-ը սկսել է դուրս բերել իր դրամական միջոցները Սիրիայից դեպի Եվրոպա. ՌԴ ԱԳՆ

15:18   13 Սեպտեմբեր 2017    308

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սկսել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս հանել դրամական միջոցները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության նոր մարտահրավերների ու սպառնալիքների վարչության պետի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը:

Ըստ նրա՝ առաջին անգամ իրենց հաջողվել է գրանցել ֆինանսական միջոցների դուրս բերման դեպք ԴԱԻՇ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներից, և դա, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ ահաբեկիչներն արդեն կանխատեսում են իրենց մոտալուտ պարտությունը:

Նշվում է, որ գումարների դուրս բերման ուղղությունների շարքում կան նաև եվրոպական երկրներ:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սիրիան ամբողջությամբ ԴԱԻՇ ահաբեկիչներից մաքրելու համար մնացել է ազատագրել 27.000 ք/կմ տարածք:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Սիրիա   ՌԴ-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները