Տալլինի աղբահավաքները Գերմանիայի դեսպանին խանգարում են քնել

15:33   13 Սեպտեմբեր 2017    354

Hayatsk.info-ն հայտնում է, որ Էստոնիայում Գերմանիայի դեսպանատունը Տալլինի քաղաքապետարան բողոք է ներկայացրել աղբահավաքների դեմ:

Բանն այն է, որ քաղաքի կոմունալ ծառայությունները Տալլինի Հին քաղաքից սկսում են աղբը հավաքել առավոտյան ժամը 5-ին՝ խաթարելով դեսպանատան աշխատակիցների գիշերային անդորրը:

Տալլինի քաղաքապետին ուղղված Գերմանիայի դեսպանատան վարչական բաժնի ղեկավարի նամակում նշված է, որ Գերմանիայի դեսպանը գոհ է, թե ինչպես են մաքրում դիվանագիտական առաքելության շենքի շրջակա տարածքը, սակայն միեւնույն ժամանակ խնդրում է մաքրման եւ աղբահավաքության աշխատանքները չսկսել առավոտյան ժամը 7-ից վաղ:

«Լենտա»-ի փոխանցմամբ՝ ի պատասխան փոխքաղաքապետը հայտնել է, որ Հին քաղաքում աղբահավաքության գործող համակարգը փոխելը դժվար է, քանի որ այս շրջանում ամենաքիչ թվով մարդիկ են ապրում, իսկ ավելի ուշ Հին քաղաքը լցվում է զբոսաշրջիկներով: Նրա խոսքով՝ եթե աշխատանքներն ավելի ուշ սկսեն, ապա աղբահավաքության համար պատասխանատու ընկերությունը պարզապես չի հասցնի տարածքը սպասարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Տալլին  


Վերնագիրի այլ պիտակները