Ադրբեջանը Աշխարհի քաղաքացիության ամենամյա ինդեքսում բարելավել է իր դիրքերը

16:03   13 Սեպտեմբեր 2017    251

Ադրբեջանը Աշխարհի քաղաքացիության ինդեքսում (The Henley & Partners – Kochenov Quality of Nationality Index, QNI), բարելավել է իր ցուցանիշները՝ բարձրանալով 103-րդ տեղը

«Ադրբեջանը Աշխարհի քաղաքացիության ամենամյա ինդեքսում գրավել է 103-րդ տեղը, բարելավելով անցած տարվա իր ցուցանիշը»,- նշվում է ինդեքսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2016 թ. Ադրբեջանը ստացել է 28,3 տոկոս, դրանով հանդերձ համաշխարհային վարկանիշում գրավելով 107-րդ տեղը:

«Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարում՝ ներքին ու արտաքին գործոնների ընդհանուր գումարով ադրբեջանական քաղաքացիության դիրքը վատացել է 0,3 տոկոսով»,- ընդգծվում է ինդեքսում:

Ինդեքսում նշվում է մի շարք երկրներում Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացումը:

Աշխարհի քաղաքացիության ինդեքսը (The Henley & Partners – Kochenov Quality of Nationality Index, QNI), ցուցադրում է՝ աշխարհի տարբեր երկրների քաղացիության օբյեկտիվ գնահատականը: Փորձագետները նշել են 2012-ից մինչև 2016 թթ. տարբեր ցուցանիշներով 195 քաղացիությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները