Հրդեհ է բռնկվել Բուսաբանական այգում

16:18   13 Սեպտեմբեր 2017    147

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները