Հղի բրիտանուհին փորձել է 12 վիետնամցու Բրիտանիա տեղափոխել- Լուսանկարներ

16:20   13 Սեպտեմբեր 2017    205

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քեթի Բեթելը, որը հղի է 5-րդ երեխայով, դատարանի որոշմամբ դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ վիետնամցի ներգաղթյալներին անվադողերի մեջ թաքցրած Միացյալ Թագավորության սահմանն ապօրինի անցկացնելու փորձի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինն իր ընկերոջ հետ 16-40 տարեկան 12 վիետնամցու՝ 5 կնոջ, 4 տղամարդու և 3 երեխայի մտցրել է իրար վրա դարսված անվադողերի մեջ ու Mercedes Sprinter մեքենայով փորձել նրանց Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա տեղափոխել:

Դատավորի խոսքով՝ կինն իր հղիության փաստն օգտագործել է որպես շեղող հանգամանք, քանի որ սահմանապահների մտքով դժվար թե անցներ, որ հղի կինը կարող է նման բնույթի ապօրինի գործունեություն ծավալել: Այնուհանդերձ՝ դատավորը նկատել է, որ իր հղիությունը չի կարող իրեն պատժից ազատել:

Նշվում է, որ 28-ամյա կինն ասել է, թե պատկերացում չունի՝ ովքեր են մեքենայում թաքնված մարդիկ և որ անգամ չի էլ իմացել, որ բեռնախցիկում ինչ-որ մեկը կա: Բեթելի պնդմամբ՝ ինքն ու ընկերը մի պահ դուրս են եկել մեքենայից, խանութ գնացել, ու միգուցե հենց այդ ժամանակ էլ ապօրինի ներգաղթյալները մեքենայի մեջ են մտել:

Հայտնի է, որ կնոջ ընկերը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա    


Վերնագիրի այլ պիտակները