Ֆրանսիան աջակցել է Թուրքիային

17:00   13 Սեպտեմբեր 2017    389

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Ռուսական Ս-400 համակարգեր ձեռք բերելու հարցում Ֆրանսիան աջակցել է Թուրքիային։

«Թուրքիայի՝ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը նրա ինքնիշխան որոշումն է, որը Դաշինքի անդամները չպետք է մեկնաբանեն»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմատե Էսպանը

Մոսկվան եւ Անկարան ռուսական Ս-400-ները Թուրքիա մատակարարելու հարցում պայմանավորվածություն են ձեռք բերել եւ պայմանագիր ստորագրել։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ռուսական Ս-400-ների համար առաջին վճարումն է կատարել։

Իր հերթին, ԱՄՆ-ն գործարքի հետ կապված անհանգստություն է հայտնել։ Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջոնի Մայքլի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղելի ՀՀՊ համակարգը տարածաշրջանում Թուրքիային սպառնալիքներից պաշտպանելու լավագույն տարբերակն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Թուրքիա   Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները