Իտալիայում 11-ամյա տղան ծնողների հետ ընկել է հրաբխի խառնարանի մեջ և մահացել. Լուսանկար

18:20   13 Սեպտեմբեր 2017    196

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Իտալիայի հարավում զբոսաշրջիկների ընտանիքը մահացել է՝ հրաբխի խառնարանի մեջ ընկնելով:

Թուրինցի ծնողներն իրենց երեխաների հետ այցելել են Նեապոլի շրջանում գտնվող հայտնի Ֆլեգրեյան դաշտեր՝ հրաբխային տարածքները դիտելու: Նրանց 11-ամյա որդին զբոսանքի ժամանակ մտել է արգելված գոտի, ծնողները փորձել են բռնել որդուն, սակայն երեքով գետնի տակ են անցել, քանի որ տվյալ հատվածը փլուզվել է: Նրանք գազից թունավորում են ստացել ու մահացել տեղում:

Նրանց կրտսեր որդին ականատես է եղել ողբերգությանը:

Տեղի իշխանությունները խոստացել են, որ զբոսաշրջիկների մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Նեապոլի  


Վերնագիրի այլ պիտակները