Լոնդոնը լրացուցիչ 33 մլն դոլար կհատկացնի «Իրմա»-ից տուժած շրջաններին օգնելու համար

18:56   13 Սեպտեմբեր 2017    246

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ (33 մլն դոլար) կհատկացնի Կարիբյան տարածաշրջանի բրիտանական այն շրջաններին, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 10-ին հայտարարել է բրիտանական խորհրդարանում:

«Այսօր ես հայտարարում եմ վերականգնմանն ուղղված ջանքերին աջակցելու համար լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ հատկացնելու մասին՝ ի լրումն այն 32 միլիոնի (42,5 մլն դոլար), որոնց մասին ես հայտարարել էի անցած շաբաթ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Մեյը նաեւ հայտնել է, որ ներկայում բրիտանական իշխանություններն աղետի վայր են հասցրել արդեն ավելի քան 40 տոննա տարատեսակ բեռներ: Վարչապետի խոսքով՝ տուժած շրջանների բնակիչներին արդեն օգնություն են ցուցաբերում ավելի քան հազար բրիտանացի զինծառայողներ, եւս 200 զինվոր ու սպա առաջիկա երկու օրերին այնտեղ կժամանեն 60-ից ավելի ոստիկանների հետ միասին:

Վեսթ-Հնդկաստանում Մեծ Բրիտանիային են պատկանում մի ամբողջ խումբ անդրծովյան տարածքներ՝ Բրիտանական Վիրջինյան կղզիները, Անգիլիան, Թյորքսը եւ Քայքոսը, Քայման կղզիները, Մոնթսերատը եւ Կարիբյան տարածաշրջանից հյուսիս ընկած Բերմուդյան կղզիները: «Իրմա» փոթորկի հետեւանքով առավել մեծ ավերածությունների են ենթարկվել առաջին երեք տարածքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Իրմա  


Վերնագիրի այլ պիտակները