Գերմանիայում արհանել են հողմային էներգետիկայի ցուցահանդեսի մասնակիցներին

17:27   13 Սեպտեմբեր 2017    424

Գերմանիայում ուժգին քամու պատճառով ստիպված են եղել տարհանել Husum Wind 2017 էներգետիկայի եւ քամու էներգետիկայի ցուցահանդեսի այցելուներին եւ մասնակիցներին։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Husum Wind 2017-ը տեղի է ունենում սեպտեմբերի 12-15-ը, Հուզում քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցահանդեսը նվիրված է էներգետիկայի առաջնային տեխնոլոգիաներին, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Գերմանիայի եւ հարեւան երկրների շուկաների համար։ Այս տարի առանցքային թեմաներ են մրցույթային քաղաքականության, էներգետիկ օբյեկտների սպասարկման եւ կարգավորման խնդիրների վերաբերյալ հարցերը։

Կազմակերպիչները հայտնում են, որ այցելուներն ու մասնակիցները շուրջ մեկ ժամով են տարհանվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Husum-Wind-2017  


Վերնագիրի այլ պիտակները