Մադուրոն համաձայնել է կառավարության և ընդդիմության միջև երկխոսության

19:53   13 Սեպտեմբեր 2017    210

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կմասնակցի ընդդիմության հետ բանակցությունների, որոնց նախաձեռնողն են դարձել Իսպանիայի նախին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն և Դոմինիկյան հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան:

«Ես ցանկանում եմ հայտարարել, որ ես եմ եղել այդ երկխոսության նախաձեռնողը և որ ընդունում եմ երկխոսության անցկացման վերաբերյալ նոր առաջարկը»,-հայտարարել է Մադուրոն նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ ընդդիմության հետ հանդիպմանն իրեն կներկայացնի Խորխե Ռոդրիգեսը (նախկինում զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը), որը կգլխավորի Վենեսուելայի կառավարության պատվիրակությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները