Ձե՞զ էինք սպասելու, ինչ է. Էրդողան

17:50   13 Սեպտեմբեր 2017    437

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոչեր է հղել Արևմուտքին և հատկապես ՆԱՏՕ-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր չէ որևէ մեկին պատասխան տալ իր սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում կայացրած որոշումների համար։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական նոր պայմանագրի վերաբերյալ Պենտագոնից հայտնել են, որ իրենց մտահոգությունն իրենք արդեն փոխանցել են Թուրքիային և խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ:

«Ձե՞զ էինք սպասելու, ինչ է: Մենք մեր գլխի ճարը կտեսնենք», - պատասխանել է Էրդողանը՝ հավելելով, որ ոմանք C-400-ի գնման լուրն իմանալուն պես «խենթացել են» անհանգստությունից:

Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիան արդեն ռուսական կողմին է հանձնել անհրաժեշտ կանխավճարը՝ Ռուսաստանի Դաշնությունից С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար, լուրը հաստատել էր նաև ռուսական կողմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   ԱՄՆ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները